Չինաստանից ներմուծման խորհրդատվություն

Բեռնափոխադրումներ
Միջազգային փոխադրումներ
Չինաստանից դեպի Հայաստան

Կարգավիճակը՝
Նշված համարով փաթեթ գոյություն չունի: Գրանցել փաթեթ

#1 Ձեր փաթեթներն ապահով են մեզ հետ

Մեզ հանձնված յուրաքանչյուր բեռ պահեստ հասնելու պահից ունի ապահովագրություն հայտարարագրված արժեքի 100%-ի չափով: Այս պարագայում դուք չունեք մտավախություն բեռի կորստի համար:

Մենք առաջարկում ենք շուկայականից մատչելի գնառաջարկ, քանի որ կարևորում ենք գործընկերների հետ երկարաժամկետ աշխատանքային հարաբերությունները: Փոխադրման արժեքը փոխում է ներմուծվող բեռի ինքնարժեքը, հետևաբար ընտրելով մեզ՝ որպես Ձեր գործընկեր, հնարավորություն ունեք շուկայում լինել թելադրող՝ առաջարկելով նոր կանոններ:

3k Գրանցված
հաճախորդներ
60k Փոխադրված
փաթեթներ
6+ տարի Ծավալուն
գործունեություն

Առաջարկում ենք
փոխադրման 3 եղանակ

Ցամաքային

Ցամաքային փոխադրումներ

Ցամաքային փոխադրման եղանակն ամենատարածվածն է, քանի որ օդայինից մատչելի է, իսկ ծովայինից` արագ: Ի տարբերություն մյուս եղանակների, այս դեպքում արգելված ապրանքների թիվն անհամեմատ քիչ է, ինչն այս եղանակը դարձնում է ունիվերսալ:

Օդային

Օդային փոխադրումներ

Օդային փոխադրման եղանակն ամենաարագ միջոցն է աշխարհի ցանկացած կետից հաշված օրերի ընթացքում բեռը ստանալու համար: Մեր թիմն առաջարկում է օդային փոխադրման մրցունակ գնառաջարկ՝ հաշվի առնելով բեռի քաշը, ծավալը և արժեքը:

Ծովային

Ծովային փոխադրումներ

Ծովային փոխադրումն ամենամատչելին է, ինչի համար մեծ քաշով բեռները կարող ես ստանալ չնչին արժեքով: Երբ կարող ես սպասել մինչև 3 ամիս` բավական շահավետ ձեռքբերման դիմաց: Մենք պատրաստ ենք տրամադրել ամենամատչելի գնառաջարկը:

#3 Այլ ծառայություններ,
որոնք առաջարկում ենք

Մեր թիմն առաջարկում է Չինաստանից Հայաստան բեռնափոխադրմանը զուգորդված ցանկացած ծառայություն, ինչը հնարավորություն է տալիս հեռավորության վրա «շոշափել» բեռը նախապես և վերացնել առաջացած խնդիրները մինչ բեռի փոխադրումը:

  • Բեռի գնում Չինաստանից

    Բեռի գնում Չինաստանից

    Այն հաճախորդները, ովքեր ցանկանում են գնել ապրանք առանց միջնորդի և անմիջապես գործարանից, կարող են ստանալ գնառաջարկ մեր կողմից: Մեր աշխատակիցները կարող են գտնել Ձեր նախընտրած ապրանքը, կնքել պայմանագիր գործարանի հետ, կատարել վճարում Ձեր փոխարեն և կազմակերպել բեռի ստացումը մեր պահեստում:

  • Գնառաջարկ առանց հավելյալ ծախսերի

    Գնառաջարկ առանց հավելյալ ծախսերի

    Մեր թիմը Ձեզ տրամադրում է փոխադրման այն առաջարկը, որը ներառում է և՛ ապահովագրությունը, և՛ փաստաթղթավորումը: Ունենալով բեռի վերաբերյալ ողջ ինֆորմացիան, կարող ենք Ձեզ համար հաշվարկել մաքսազերծման արժեքը, այսինքն նախապես կհասկանաք բեռի ձեռքբերման ընդհանուր արժեքն առանց հարցականների:

  • Անվճար խորհրդատվություն

    Անվճար խորհրդատվություն

    Եթե չգիտեք թե ինչից սկսել, մենք կկապենք Ձեզ Չինաստանի ամենաշահավետ գործարքներին:

Ավելին

Փոխադրման ծառայությունների
հուսալի գործընկեր

Հաշվարկեք Ձեր փաթեթի արժեքը

#5 Վստահեք մեզ Ձեր բեռների
ապահով փոխադրումը

Գրանցում

Գրանցվիր LCargo-ի կայքում և ստացիր քո անհատական հասցեն:

Փոխադրում

Օգտագործիր տրամադրված հասցեն բեռները մեր պահեստ ուղարկելու համար:

Ստացում

Ստացիր բեռը մաքսային տերմինալում կամ գրասենյակում:

Չինական ամանորից հետո մեր պահեստը կաշխատի փետրվարի 26-ից՝ օդային 6000դ/կգ և ցամաքային 5000դ/կգ սակագներով։