Մեր մասին
հաճախորդներ
փաթեթներ
գործունեություն
#1
Մեր ուղին
և նպատակները
LCargo-ն սկսել է ձևավորվել դեռևս 2020թ-ի քովիդյան շրջանում, երբ պահանջարկը մեծացավ օնլայն գնումների նկատմամբ: Լինելով առաջին նախաձեռնությունը՝ սովորեցնելով գնումներ կատարել շատ ու շատ երկրներից՝ մասնավորապես Չինաստանից, նոր ճանապարհներ ու փոխադրման եղանակներ ստեղծելու մեծ պատասխանատվություն ստանձնեցինք: Մեր միջոցով բիզնեսները կարողացան ստեղծել նոր կապեր Չինական խոշորագույն գործարանների հետ, ձեռք բերել ապրանքներ հենց ինքնարժեքով՝ առանց միջնորդի, ինչը թույլ տվեց հայկական շուկայում զբաղեցնել առաջատար դիրքեր գնի և որակի ճիշտ համադրության շնորհիվ:
Մեր նպատակը եղել է և մնում է մեկը․ լինել հաստատուն կամուրջ աշխարհի խոշորագույն արդյունաբերական տնտեսություն ունեցող երկրի և ՀՀ-ի միջև, ինչի համար այս 6 տարիների ընթացքում ստեղծել ենք տարատեսակ ծառայություններ, կնքել հարյուրավոր պայմանագրեր և ներմուծել տասնյակ հազարավոր բեռներ:
Աշխատանքները շարունակվում են․․․
Շնորհակալ ենք վստահության և այս ճանապարհը մեզ հետ կիսելու համար:
#2
Ո՞վ ենք մենք և
ինչո՞վ ենք զբաղվում
-
Բեռի գնում Չինաստանից
Այն հաճախորդները, ովքեր ցանկանում են գնել ապրանք առանց միջնորդի և անմիջապես գործարանից, կարող են ստանալ գնառաջարկ մեր կողմից: Մեր աշխատակիցները կարող են գտնել Ձեր նախընտրած ապրանքը, կնքել պայմանագիր գործարանի հետ, կատարել վճարում Ձեր փոխարեն և կազմակերպել բեռի ստացումը մեր պահեստում:
-
Գնառաջարկ առանց հավելյալ ծախսերի
Մեր թիմը Ձեզ տրամադրում է փոխադրման այն առաջարկը, որը ներառում է և՛ ապահովագրությունը, և՛ փաստաթղթավորումը: Ունենալով բեռի վերաբերյալ ողջ ինֆորմացիան, կարող ենք Ձեզ համար հաշվարկել մաքսազերծման արժեքը, այսինքն նախապես կհասկանաք բեռի ձեռքբերման ընդհանուր արժեքն առանց հարցականների:
#3 Այլ ծառայություններ
-
Ստուգում և վերափաթեթավորում
Մեր պահեստում կշռվում և ստուգվում են բեռներն ըստ անհրաժեշտության, կատարվում են վերափաթեթավորման աշխատանքներ եթե բեռի նախնական փաթեթավորումը չի ապահովում բեռի անվնաս փոխադրումը:
-
Մաքսային միջնորդական ծառայություն
Մենք տրամադրում ենք բեռի մաքսազերծման վերաբերյալ անվճար խորհրդատվություն և իրականացնում ենք մաքսային միջնորդական ծառայություն:
-
Անվճար խորհրդատվություն
Եթե չգիտեք թե ինչից սկսել, մենք կկապենք Ձեզ Չինաստանի ամենաշահավետ գործարքներին: