📦
📦
📦
📦
📦
Չինաստանից ներմուծման խորհրդատվություն

Հաճախ տրվող հարցեր

Ամեն ինչ Lcargo-ի միջոցով փոխադրման և ներմուծման մասին։ Սեղմեք հարցին՝ պատասխանը տեսնելու համար։

Գրանցում և սկիզբ

Մեր կայքում սեղմելով «Գրանցվել» կոճակը բացվում է պատուհան, որտեղ անհրաժեշտ է մուտքագրել տվյալները: Մուտքագրումից հետո Ձեր էլ. փոստին կստանաք ծանուցում, որը հաստատելուց հետո կավարտեք գրանցումը՝ ստանալով անհատական հասցե:

Ձեր անձնական դաշտում ընտրելով «Գրանցել առաքանի» կոճակը կբացվեն դաշտեր, որտեղ կլրացնեք համապատասխան ինֆորմացիան (առաքման երկիրը, փոխադրման եղանակը, հետևման համարը, պարունակությունը, արժեքը): Հաստատումից հետո փաթեթը կհայտնվի «Սպասվող» բաժնում:

Առաքում և ժամկետներ

Ցամաքային՝ 35–40 օր, օդային՝ 15–18 օր, ծովային՝ 75–90 օր: Բեռները ճանապարհվում են ամեն ուրբաթ: Ժամկետները կարող են փոփոխվել սեզոնային ծանրաբեռնվածության կամ մեզնից անկախ հանգամանքների պատճառով:

Չինաստանի պահեստում ընդունվում են բեռներ 1գ-ից սկսած, ինչը հնարավորություն է տալիս փոխադրել անգամ բրնձահատիկ: Քաշային և արժեքային սահմանափակում չկա, պարզապես ոչ ստանդարտ բեռների դեպքում անհրաժեշտ է դիմել և ստանալ անվճար խորհրդատվություն:

Մենք ունենք հիմնական պահեստներ Ֆոշանում, Շենժենում և Նինգբոյում, սակայն բեռներ ընդունում ենք Չինաստանի բացառապես բոլոր քաղաքներից՝ կախված բեռի տեսակից, քաշից և փոխադրման եղանակից:

Ամբողջական ցանկը տես «Արգելված ապրանքներ» բաժնում՝ առանձնացված ըստ փոխադրման եղանակի: Կան ապրանքներ, որոնք արգելված են ամենուր (զենք, թմրանյութ, պայթուցիկ, ծխախոտ, սննդամթերք), և ապրանքներ, որոնք օդով չեն փոխադրվում, բայց ցամաքով՝ այո (աերոզոլ, օծանելիք, առանձին մարտկոց, մագնիս): Օդային եղանակով արգելված բեռներն ավտոմատ կուղարկվեն ցամաքային եղանակով։

Գներ և մաքսավճար

ա. 30 կգ-ից ավել քաշով ծանրոցների համար՝ յուրաքանչյուր ավել կիլոգրամի համար 2 եվրոյին համարժեք դրամ: բ. 200 եվրո արժեքը գերազանցող ծանրոցների համար՝ գերազանցող մասի 15%: գ. Երկու դեպք միաժամանակ հանդիպելիս՝ հիմք է ընդունվում մեծ արժեքը: Առևտրային ապրանքների համար լրացվում է առևտրային հայտարարագիր:

Չինաստանից Հայաստան՝ օդային 600 դրամ/100գ (15–18 օր), ցամաքային business 500 դրամ/100գ (35–40 օր), վերգետնյա 250 դրամ/100գ (35–40 օր), ծովային 100 դրամ/100գ՝ նվազագույնը 500 գրամ (75–90 օր): Ձեր բեռի ճշգրիտ արժեքը հաշվեք «Առաքման հաշվիչ» բաժնում:

Ծավալային քաշը հաշվարկվում է բեռի չափերով՝ երկարություն × լայնություն × բարձրություն (սմ): Օդային, վերգետնյա և ծովային փոխադրման դեպքում արդյունքը բաժանվում է 6000-ի: Ցամաքային փոխադրման դեպքում մեկ խորանարդ մետրը համարժեք է 70 կիլոգրամի: Վճարման հիմք է ընդունվում զուտ և ծավալային քաշերից մեծը: Հաշվարկը կատարվում է բեռը ՀՀ պահեստ մուտքագրելու պահին, իսկ նախնական արժեքը կարող եք տեսնել «Առաքման հաշվիչ» բաժնում:

Ծառայություններ

Մենք իրականացնում ենք Չինաստանից Հայաստան ողջ լոգիստիկ շղթան՝ չինական մատակարարից մինչև մաքսազերծում ՀՀ-ում և դռնից դուռ առաքում: Լոգիստիկ շղթան կազմված է հետևյալ կետերից՝ մատակարարի որոնում, ապրանքատեսակի հաստատում, գնում, առաքում Չինաստանի պահեստ, պահեստավորում, ստուգում, վերափաթեթավորում, փաստաթղթավորում, փոխադրում, մաքսազերծում և վերջնական առաքում հաճախորդին: Մեր ծառայությունները գործում են ինչպես ամբողջական շղթայով, այնպես էլ առանձին:

Մենք կարող ենք գտնել վստահելի մատակարար Չինաստանում՝ հիմնվելով Ձեզ անհրաժեշտ ապրանքատեսակի որակական ու քանակական հատկանիշների վրա: Մատակարարին գտնելուց և ապրանքատեսակը հաստատելուց հետո աջակցում ենք վճարման և գնման հարցում:

Եթե չեք կարողանում ինքներդ վճարել չինական կայքերում, մենք կգտնենք ապրանքը և կգնենք Ձեր փոխարեն՝ հենց գործարանից, լավագույն գնառաջարկով: Ծառայության արժեքը կազմում է ապրանքի ինվոյսային արժեքի 5–10%-ը: Հայտն ուղարկեք «Գնիր իմ փոխարեն» բաժնից՝ նշելով ապրանքի նկարագրությունը, քանակը և ըստ ցանկության՝ հղումն ու նկարները:

Խոշոր բեռների համար լրացրեք «Մեծածախի հարցում» ձևը՝ նշելով երկիրը, փոխադրման եղանակը, բեռի նկարագրությունը, քաշն ու չափերը: Ըստ ցանկության կարող եք ավելացնել HS կոդը և բարձման պայմանը (Incoterm): Մենք կհաշվարկենք լավագույն փոխադրման արժեքը և կկապվենք Ձեզ հետ:

Չինաստանը տնտեսական հսկա է, և կարելի է գնել բացառապես ամեն ինչ, ինչ արգելված չէ ՀՀ օրենսդրությամբ: Ընկերությունը կատարում է օդային, ցամաքային, երկաթուղային, ծովային և մուլտիմոդալ փոխադրումներ, ինչը թույլ է տալիս փոխադրել ցանկացած վտանգավոր և անվտանգ բեռ: Փոխադրում ենք հագուստ, կոշիկ, սպասք, աքսեսուարներ, մանկական ապրանքներ, էլեկտրոնիկա և կենցաղային տեխնիկա, սարքավորումներ և հաստոցներ, շինանյութ, կոսմետիկա, կահույք, մեքենաներ և մոպեդներ, բժշկական սարքավորումներ, ավտոպահեստամասեր, գործիքներ և այլն:

LCargo-ն Հայաստանում միակ ընկերությունն է, ով մասնագիտացած է Չինաստանից Հայաստան բեռների մատակարարման ամբողջական շղթայում և լիցենզավորված է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից: Մենք սպասարկում ենք Չինաստանից գնումները ամբողջապես՝ առանց «ոչ»-երի:

Խնդիրների դեպքում

Կորստի դեպքում կատարվում է փոխհատուցում հայտարարագրված արժեքի 100%-ի չափով: Վնասված ծանրոցների դեպքում՝ ըստ ընկերության կանոնակարգի: Ծովային կամ ցամաքային ուղղակի փոխադրման դեպքում՝ ապահովագրական ընկերության կողմից:

Անմիջապես կապվեք մեզ հետ «Առցանց սպասարկում» բաժնով և ուղարկեք վնասված ապրանքի, ինչպես նաև փաթեթավորման լուսանկարները: Որքան շուտ տեղեկացնեք, այնքան հեշտ է հարցը լուծելը: Փոխհատուցման կարգը նշված է վերևի հարցում:

Հաշվիր առաքման արժեքը

Ընտրիր եղանակը, լրացրու չափերն ու քաշը

Ուղղություն
Առաքման եղանակ
Չափսեր (սմ)
× ×
Քաշ
կգ
Մոտավոր առաքման արժեքը դրամ
Հաշվարկվել է ծավալային քաշ*
Ստացիր փոխադրման լավագույն գնառաջարկը 30կգ-ից ավել բեռների համար 🧡