Գաղտնիության քաղաքականություն
Սույն Գաղտնիության քաղաքականությունը (այսուհետ՝ Քաղաքականություն) սահմանում է, թե ինչպես է «Էլ Կառգո» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Ընկերություն կամ LCargo) հավաքում, օգտագործում, պահում, փոխանցում և պաշտպանում Ձեր անձնական տվյալները, երբ օգտվում եք www.lcargo.am կայքից, LCargo բջջային հավելվածից (Android և iOS) և Ընկերության ծառայություններից։ Անձնական տվյալները մշակվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան։ Ծառայություններից օգտվելով՝ Դուք հաստատում եք, որ ծանոթացել եք սույն Քաղաքականությանը։
Ով է մշակում Ձեր տվյալները
Ինչ տվյալներ ենք հավաքում
Ինչ նպատակով ենք օգտագործում
- հաշիվ ստեղծելու և Ձեզ նույնականացնելու համար,
- առաքանիներն ընդունելու, պահեստավորելու, փոխադրելու, մաքսազերծելու և Ձեզ հանձնելու համար,
- առաքանու կարգավիճակի, ժամանման, բալանսի և սպասարկման պատասխանների մասին Ձեզ ծանուցելու համար (էլ. փոստ, կայքի ծանուցումներ, push ծանուցումներ),
- բալանսի, վճարումների և առաքման արժեքների հաշվառման համար,
- Ձեր հայտերն ու հարցերը մշակելու և սպասարկում տրամադրելու համար,
- կայքի և հավելվածի անվտանգության ապահովման և չարաշահումների կանխման համար,
- ծառայությունների բարելավման համար,
- օրենքով սահմանված պարտականությունները (հաշվապահական, հարկային, մաքսային) կատարելու համար։
Ում ենք փոխանցում տվյալները
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեին (մաքսային մարմիններին) և մաքսային միջնորդներին՝ մաքսային ձևակերպման համար,
- գործընկեր պահեստներին և փոխադրողներին (Չինաստանում, Ռուսաստանում և տարանցիկ երկրներում)՝ առաքանին նույնականացնելու և փոխադրելու համար (հաճախորդի կոդ, հետևման համար, առաքանու տվյալներ),
- տեխնիկական ծառայություններ մատուցողներին, որոնք տվյալները մշակում են մեր հանձնարարությամբ և միայն մեր նպատակներով՝ հոսթինգ և սերվերներ, էլ. նամակների ուղարկման ծառայություն, կորպորատիվ էլ. փոստ, push ծանուցումների ծառայություններ (Expo, Google Firebase Cloud Messaging, Apple Push Notification service), այցելությունների վիճակագրություն (Google Analytics),
- ավտոմատ թարգմանության ծառայությանը՝ կայքի հրապարակումների և ընդհանուր ծանուցումների տեքստերն այլ լեզուներով ցուցադրելու համար (այդ տեքստերը հաճախորդների անձնական տվյալներ չեն պարունակում),
- պետական մարմիններին՝ միայն օրենքով նախատեսված դեպքերում և նրանց օրինական պահանջով։
Որքան ժամանակ ենք պահում
Ինչպես ենք պաշտպանում տվյալները
Ձեր իրավունքները
- ստանալ տեղեկություն Ձեր տվյալների և դրանց մշակման մասին,
- պահանջել սխալ կամ թերի տվյալների ուղղում (մեծ մասը կարող եք ինքներդ փոխել Անձնական տվյալներ բաժնում),
- պահանջել Ձեր տվյալների ջնջում,
- հետ կանչել տվյալների մշակման Ձեր համաձայնությունը (այդ դեպքում չենք կարողանա շարունակել ծառայության մատուցումը),
- առարկել տվյալների մշակմանը օրենքով նախատեսված դեպքերում։
Հաշվի և տվյալների ջնջում
Երեխաներ
Փոփոխություններ և կապ
Թարմացվել է՝ 22.10.2026