📦
📦
📦
📦
📦
→ Չինաստանից ներմուծման խորհրդատվություն

Գաղտնիության քաղաքականություն

Սույն Գաղտնիության քաղաքականությունը (այսուհետ՝ Քաղաքականություն) սահմանում է, թե ինչպես է «Էլ Կառգո» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Ընկերություն կամ LCargo) հավաքում, օգտագործում, պահում, փոխանցում և պաշտպանում Ձեր անձնական տվյալները, երբ օգտվում եք www.lcargo.am կայքից, LCargo բջջային հավելվածից (Android և iOS) և Ընկերության ծառայություններից։ Անձնական տվյալները մշակվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան։ Ծառայություններից օգտվելով՝ Դուք հաստատում եք, որ ծանոթացել եք սույն Քաղաքականությանը։

1

Ով է մշակում Ձեր տվյալները

1.1 Անձնական տվյալները մշակում է «Էլ Կառգո» ՍՊԸ-ն. հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծ 86, էլ. փոստ՝ office@lcargo.am, հեռախոս՝ +374 77 125070։
1.2 Քաղաքականությունը տարածվում է կայքի, հավելվածի և դրանց միջոցով մատուցվող բոլոր ծառայությունների վրա։ Երրորդ կողմի կայքերի (օրինակ՝ առցանց խանութների, որոնց հղումները դուք կարող եք նշել) գաղտնիության համար Ընկերությունը պատասխանատվություն չի կրում։
2

Ինչ տվյալներ ենք հավաքում

2.1 Հաշվի տվյալներ. անուն, ազգանուն, էլ. փոստի հասցե, հեռախոսահամար, գաղտնաբառ (պահվում է միայն անվերադարձ գաղտնագրված տեսքով), իրավաբանական անձանց դեպքում՝ անվանում, ՀՎՀՀ և կոնտակտային անձ։
2.2 Մաքսային ձևակերպման տվյալներ. անձը հաստատող փաստաթղթի տեսակը և համարը, մարզ, հասցե և փոստային ինդեքս։ Առանց այս տվյալների առաքանին հնարավոր չէ մաքսազերծել։
2.3 Ստացողների տվյալներ. եթե առաքանին գրանցում եք այլ անձի անունով, այդ անձի անունը և Ձեր նշած մյուս տվյալները։ Նման տվյալներ տրամադրելով՝ Դուք հաստատում եք, որ իրավունք ունեք դրանք տրամադրել։
2.4 Առաքանիների տվյալներ. հետևման համար, ապրանքի նկարագրություն, քանակ, արժեք, ապրանքի հղումներ, Ձեր վերբեռնած հաշիվ-ապրանքագրերն ու նկարները, քաշ, չափսեր, առաքման եղանակ և կարգավիճակներ։
2.5 Հայտեր և հաղորդակցություն. «Գնիր իմ փոխարեն» և «Մեծածախի հարցում» հայտերի բովանդակությունը (հղումներ, նկարներ), Առցանց սպասարկման չատի հաղորդագրություններն ու կցված ֆայլերը։
2.6 Բալանս և վճարումներ. Ձեր բալանսը, լիցքավորումների և վճարումների պատմությունը (գումար, ամսաթիվ, վճարման ձև)։ Կայքը և հավելվածը բանկային քարտի տվյալներ չեն հավաքում և չեն պահում։
2.7 Ավտոմատ հավաքվող տվյալներ. IP հասցե, դիտարկիչի և սարքի տեսակ, մուտքի ժամանակ, սխալների տեխնիկական գրառումներ, իսկ հավելվածում՝ push ծանուցումների նույնացուցիչը (token), սարքի հարթակը (Android կամ iOS) և ընտրված լեզուն։
2.8 Cookie-ներ. կայքն օգտագործում է անհրաժեշտ cookie-ներ՝ մուտքը պահպանելու, անվտանգության և ընտրված լեզուն հիշելու համար, ինչպես նաև Google Analytics՝ այցելությունների անանուն վիճակագրության համար։ Cookie-ները կարող եք անջատել դիտարկիչի կարգավորումներում, սակայն այդ դեպքում կայքի որոշ գործառույթներ կարող են չաշխատել։
2.9 Հավելվածի թույլտվություններ. հավելվածը Ձեր լուսանկարներին և ֆայլերին հասանելիություն ստանում է միայն այն պահին, երբ ինքներդ եք ընտրում նկար կամ ֆայլ վերբեռնելու համար։ Ծանուցումներն ուղարկվում են միայն Ձեր թույլտվությամբ։ Հավելվածը չի հավաքում Ձեր գտնվելու վայրը, կոնտակտները կամ սարքի այլ տվյալներ։
3

Ինչ նպատակով ենք օգտագործում

3.1 Ձեր տվյալներն օգտագործում ենք միայն հետևյալ նպատակներով.
  • հաշիվ ստեղծելու և Ձեզ նույնականացնելու համար,
  • առաքանիներն ընդունելու, պահեստավորելու, փոխադրելու, մաքսազերծելու և Ձեզ հանձնելու համար,
  • առաքանու կարգավիճակի, ժամանման, բալանսի և սպասարկման պատասխանների մասին Ձեզ ծանուցելու համար (էլ. փոստ, կայքի ծանուցումներ, push ծանուցումներ),
  • բալանսի, վճարումների և առաքման արժեքների հաշվառման համար,
  • Ձեր հայտերն ու հարցերը մշակելու և սպասարկում տրամադրելու համար,
  • կայքի և հավելվածի անվտանգության ապահովման և չարաշահումների կանխման համար,
  • ծառայությունների բարելավման համար,
  • օրենքով սահմանված պարտականությունները (հաշվապահական, հարկային, մաքսային) կատարելու համար։
3.2 Կարող ենք Ձեզ ուղարկել տեղեկատվական հաղորդագրություններ (օրինակ՝ աշխատանքային ժամերի, նոր ծառայությունների կամ զեղչերի մասին)։ Push ծանուցումները կարող եք ցանկացած պահի անջատել հեռախոսի կարգավորումներում, իսկ էլ. նամակներից հրաժարվելու համար գրեք office@lcargo.am հասցեին։
3.3 Մենք չենք վաճառում Ձեր անձնական տվյալները և չենք տրամադրում դրանք երրորդ կողմերին գովազդային նպատակներով։
4

Ում ենք փոխանցում տվյալները

4.1 Ձեր տվյալները փոխանցվում են միայն այնքանով, որքան անհրաժեշտ է ծառայության մատուցման համար.
  • ՀՀ պետական եկամուտների կոմիտեին (մաքսային մարմիններին) և մաքսային միջնորդներին՝ մաքսային ձևակերպման համար,
  • գործընկեր պահեստներին և փոխադրողներին (Չինաստանում, Ռուսաստանում և տարանցիկ երկրներում)՝ առաքանին նույնականացնելու և փոխադրելու համար (հաճախորդի կոդ, հետևման համար, առաքանու տվյալներ),
  • տեխնիկական ծառայություններ մատուցողներին, որոնք տվյալները մշակում են մեր հանձնարարությամբ և միայն մեր նպատակներով՝ հոսթինգ և սերվերներ, էլ. նամակների ուղարկման ծառայություն, կորպորատիվ էլ. փոստ, push ծանուցումների ծառայություններ (Expo, Google Firebase Cloud Messaging, Apple Push Notification service), այցելությունների վիճակագրություն (Google Analytics),
  • ավտոմատ թարգմանության ծառայությանը՝ կայքի հրապարակումների և ընդհանուր ծանուցումների տեքստերն այլ լեզուներով ցուցադրելու համար (այդ տեքստերը հաճախորդների անձնական տվյալներ չեն պարունակում),
  • պետական մարմիններին՝ միայն օրենքով նախատեսված դեպքերում և նրանց օրինական պահանջով։
4.2 Որոշ ծառայություններ մատուցողներ և գործընկերներ գտնվում են ՀՀ-ից դուրս։ Այդ դեպքում փոխանցվում է անհրաժեշտ նվազագույն տվյալը, և պահանջվում է դրա պաշտպանությունը։
5

Որքան ժամանակ ենք պահում

5.1 Տվյալները պահվում են, քանի դեռ Ձեր հաշիվն ակտիվ է։
5.2 Հաշվի ջնջման հայտից հետո տվյալները վերջնականապես ջնջվում են 90 օրվա ընթացքում (տե՛ս 8-րդ բաժինը)։
5.3 Օրենքով պահանջվող տվյալները (օրինակ՝ հաշվապահական, հարկային և մաքսային փաստաթղթերը, վճարումների գրառումները) պահվում են օրենքով սահմանված ժամկետով, որից հետո ջնջվում են։ Տեխնիկական գրառումները պահվում են սահմանափակ ժամանակով։
6

Ինչպես ենք պաշտպանում տվյալները

6.1 Կայքը և հավելվածը տվյալները փոխանցում են միայն գաղտնագրված կապով (HTTPS)։ Գաղտնաբառերը պահվում են անվերադարձ գաղտնագրված տեսքով, իսկ էլ. փոստի հասցեն՝ գաղտնագրված։ Հավելվածում մուտքի նշանը պահվում է սարքի ապահով պահոցում։ Տվյալներին հասանելիություն ունեն միայն լիազորված աշխատակիցները՝ իրենց աշխատանքի համար անհրաժեշտ չափով։
6.2 Ընկերությունը երբեք չի խնդրի Ձեր գաղտնաբառը հեռախոսով, նամակով կամ հաղորդագրությամբ։
6.3 Տվյալների անվտանգության խախտման դեպքում Ընկերությունը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ դրա հետևանքները նվազեցնելու համար և օրենքով սահմանված կարգով կտեղեկացնի լիազոր մարմնին և տուժած օգտատերերին։
7

Ձեր իրավունքները

7.1 Դուք իրավունք ունեք.
  • ստանալ տեղեկություն Ձեր տվյալների և դրանց մշակման մասին,
  • պահանջել սխալ կամ թերի տվյալների ուղղում (մեծ մասը կարող եք ինքներդ փոխել Անձնական տվյալներ բաժնում),
  • պահանջել Ձեր տվյալների ջնջում,
  • հետ կանչել տվյալների մշակման Ձեր համաձայնությունը (այդ դեպքում չենք կարողանա շարունակել ծառայության մատուցումը),
  • առարկել տվյալների մշակմանը օրենքով նախատեսված դեպքերում։
7.2 Դիմումները ներկայացրեք office@lcargo.am հասցեին կամ մեր գրասենյակում։ Կպատասխանենք օրենքով սահմանված ժամկետում։ Եթե կարծում եք, որ Ձեր իրավունքները խախտվել են, կարող եք դիմել նաև ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը։
8

Հաշվի և տվյալների ջնջում

8.1 Հավելվածում. Ավելին → Անձնական տվյալներ → «Ջնջել հաշիվը»։ Կայքում. Կարգավորումներ → «Ջնջել հաշիվը»։ Ջնջումը հաստատվում է Ձեր գաղտնաբառով։
8.2 Առանց հավելվածի և կայքի. գրեք office@lcargo.am հասցեին Ձեր հաշվի էլ. փոստից՝ նշելով Ձեր անունը, ազգանունը, հաճախորդի ID-ն (M434-…) և հաշիվը ջնջելու խնդրանքը, կամ դիմեք մեր գրասենյակ (Երևան, Տիգրան Մեծ 86)։ Անվտանգության նպատակով կարող ենք խնդրել հաստատել Ձեր ինքնությունը։
8.3 Ջնջման հայտից հետո Ձեր հաշիվն անմիջապես ապաակտիվացվում է, և դուրս եք գալիս բոլոր սարքերից։ Հաշիվը և անձնական տվյալները վերջնականապես ջնջվում են 90 օրվա ընթացքում։ Այդ ընթացքում կարող եք կապվել մեզ հետ, եթե ուզում եք վերականգնել հաշիվը։
8.4 Եթե ունեք դեռ չհանձնված առաքանի կամ բալանսի պարտք, ջնջումը հնարավոր է դրանք կարգավորելուց հետո։ Եթե բալանսում գումար ունեք, խնդրում ենք կապվել մեզ հետ՝ այն վերադարձնելու համար մինչև ջնջումը։
8.5 Ջնջումից հետո պահպանվում են միայն օրենքով պահանջվող տվյալները (օրինակ՝ հաշվապահական և մաքսային փաստաթղթերը)՝ օրենքով սահմանված ժամկետով։
9

Երեխաներ

9.1 Ծառայությունները նախատեսված են 18 տարին լրացած անձանց համար։ Մենք գիտակցաբար չենք հավաքում 18 տարեկանից ցածր անձանց տվյալներ։ Եթե պարզենք, որ նման տվյալներ ենք ստացել, դրանք կջնջենք։
10

Փոփոխություններ և կապ

10.1 Ընկերությունը կարող է թարմացնել սույն Քաղաքականությունը։ Թարմացված տարբերակը հրապարակվում է այս էջում՝ նշելով թարմացման ամսաթիվը, իսկ էական փոփոխությունների դեպքում կտեղեկացնենք նաև ծանուցմամբ կամ էլ. նամակով։
10.2 Գաղտնիության վերաբերյալ հարցերի համար. office@lcargo.am, +374 77 125070, ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծ 86։

Թարմացվել է՝ 22.10.2026

Հաշվիր առաքման արժեքը

Ընտրիր եղանակը, լրացրու չափերն ու քաշը

Ուղղություն
Առաքման եղանակ
Չափսեր (սմ)
× ×
Քաշ
կգ
Մոտավոր առաքման արժեքը դրամ
Հաշվարկվել է ծավալային քաշ*
App Store-ում արդեն հասանելի է մեր հավելվածը 🎉Օգտվեք փաթեթների հետևման նոր հնարավորությունից🔥