Արգելված ապրանքներ
Ընտրեք առաքման եղանակը՝ տեսնելու, թե ինչ չի փոխադրվում դրանով։
Ամենուր արգելված
Այս ապրանքները չեն փոխադրվում ոչ մի եղանակով
Զենք և զինամթերք
Հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը զենք, զենքի մասեր, որսորդական և խաղալիք զենք
Էլեկտրաշոկային սարքեր
ՀՀ օրենքով արգելված է փոստային առաքանիներում
Ազդանշանի արգելափակիչներ
Հաղորդակցության գաղտնիություն ապահովող ռադիոսարքեր՝ Չինաստանից արտահանումն արգելված է
Թմրանյութ, հոգեմետ դեղեր
Ռադիոակտիվ նյութեր
Պայթուցիկ նյութեր, հրավառություն
Թանկարժեք մետաղներ և քարեր
Արտարժույթ, արժեթղթեր
Ներառյալ վիճակախաղի տոմսերը
Ծխախոտ, IQOS, էլ. ծխախոտ
Սննդամթերք
Մսամթերք, կաթնամթերք, ձկնամթերք
Բույսեր, սերմեր, ծաղիկներ
Թարմ և չոր
Կենդանիներ, բնական կաշի և մորթի
Թունաքիմիկատներ, սնդիկ
Ինչպես նաև թունավոր և դյուրավառ այլ նյութեր
Թունավոր կենդանիներ և բույսեր
ՀՀ օրենքով արգելված է
Դրոններ
Անօդաչու թռչող սարքեր
Կեղծ ապրանքներ
Ապրանքանիշի իրավունքը խախտող արտադրանք
Օդով չի փոխադրվում
Ցամաքով, վերգետնյա և ծովով՝ թույլատրվում է
Առանձին մարտկոց, power bank
Սարքի ՄԵՋ դրված մարտկոցը թույլատրվում է՝ մինչև 100 Վտժ
Աերոզոլ, սփրեյ, դեզոդորանտ
Ճնշման անկումից պայթում է
Օծանելիք, օդեկոլոն
Պարունակում է 60–90% սպիրտ
Կրակայրիչ, կրակայրիչի գազ, լուցկի
Հզոր մագնիսներ
Խանգարում են ինքնաթիռի սարքավորումներին
Ներկ, լուծիչ, ացետոն, եղունգի լաք
Ճնշման տակ գտնվող բալոններ
Դանակ, մկրատ, սուր առարկաներ
Ծովով խորհուրդ չենք տալիս
Ճանապարհը տևում է 75–90 օր՝ խոնավության և ջերմության պայմաններում
Շոկոլադ, մոմեր
Ջերմությունից հալվում են
Կոսմետիկա, կրեմներ
Կարճ պիտանելիության ժամկետ
Կաշի, փայտ, տեքստիլ
Խոնավությունից բորբոս է առաջանում
Զգայուն էլեկտրոնիկա
Կոնդենսատ և մետաղական մասերի ժանգ