1. Չինաստանի պահեստում բեռի ընդունում
- 1.1 Չինաստանից կատարված պատվերների փոխադրման ծառայությունից օգտվելու համար Հաճախորդն իր բեռը պարտավոր է ուղարկել մեր արտասահմանյան պահեստի հասցեով:
- 1.2 Բեռի վրա պետք է արտացոլվի մեր կողմից տրամադրված բոլոր տեղեկությունները, հակառակ դեպքում մենք պատասխանատվություն չենք կրում բեռը պահեստում չընդունելու, ուշացումով նույնականացնելու, առաքումն ուշացնելու կամ չառաքելու համար:
- 1.3 Բեռն ընդունված է համարվում այն ժամանակ, երբ պահեստում մեր աշխատակիցները ընդունում են փաթեթները, նույնականացնում և մուտքագրում համակարգ:
- 1.4 Բեռի ընդունումը կատարվում է այն փաստացի պահեստ առաքվելուց հետո 1-2 (մեկից երկու) աշխատանքային օրվա ընթացքում:
- 1.5 Բեռի սքանավորման ու նույնականացման արդյունքում կայքում կարտացոլվեն հետևյալ տեղեկությունները`
- Ա) փոխադրման ընթացքին հետևելու համարը (Tracking Number),
- Բ) ընդունման ամսաթիվը,
- Գ) զուտ քաշը,
- Դ) առաքման արժեքը:
2. Արգելված բեռ
- 2.1 Մենք չենք կատարում այնպիսի բեռների փոխադրում, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված է փոխադրել:
- 2.2 Չինաստանյան պահեստում արգելված բեռ ստանալու դեպքում, մենք պատասխանատվություն չենք կրում այդ Բեռի համար, իսկ դրա վերադարձման, ոչնչացման կամ պահեստում պահպանության համար ամբողջական պատասխանատվություն կրում է Հաճախորդը:
- Բոլոր դեպքերում չենք փոխադրում զենք, զինամթերք, թանկարժեք մետաղների ձուլակտորներ կամ ջարդոն, արտարժույթ, վտանգավոր, պայթուցիկ կամ շուտ հրկիզվող նյութեր, բույսեր, կենդանիներ, միջատներ, դեղորայք, ծխախոտ, մսամթերք, կաթնամթերք և այլ ՀՀ օրենքով արգելված ապրանքներ:
3. Բեռի փոխադրման կազմակերպում
- 3.1 Հաճախորդը պետք է գրանցվի համակարգում, օգտվի փոխադրման ծառայությունից, եթե համաձայն է սույն Ընդհանուր պայմաններին եւ դրույթներին:
- 3.2 Բեռը Պահեստում ընդունելուց և գրանցելուց հետո մենք կազմակերպում է Բեռի փոխադրումը Հայաստանի Հանրապետություն:
- 3.3 Բեռնափոխադրման տևողությունը արտասահմանյան պահեստում ընդունվելուց մինչև ՀՀ հասնելը կատարվում է 25-30 օրացույցային օրվա ընթացքում:
- 3.4 Բեռնափոխադրման ժամկետը կարող է խախտվել (փոփոխվել)` պայմանավորված սեզոնային ծանրաբեռնվածությամբ, փակ ճանապարհներով, անհաղթահարելի ուժի ազդեցության հետ կամ մեզնից անկախ այլ հանգամանքների բերումով: Բեռնափոխադրման ժամկետի խախտման համար մասնակի կամ ամբողջական փոխհատուցում տրամադրում ենք միայն սեփական հայեցողությամբ` պայմանավորված ուշացման պատճառներով:
- 3.5 Հաճախորդը համաձայն է, որ սույն Ընդհանուր պայմանների եւ դրույթների 3.4 կետով նախատեսված դեպքերում Բեռի ուշացման համար իրավունք ունի հատուցման դիմում ուղարկել, սակայն համաձայն է և ընդունում է, որ բոլոր դեպքերում մասնակի կամ ամբողջական հատուցման հարցը լուծվում է մեր հայեցողությամբ և Հաճախորդը պարտավորվում է ընդունել համապատասխան որոշումը որպես վերջնական և չբողոքարկել այն:
- 3.6 Ընդհանուր պայմանների եւ դրույթների Պահանջը Հաճախորդի կողմից խախտելու և համապատասխան որոշումը բողոքարկելու դեպքում Հաճախորդը կրում է բողոքարկման ընթացքի ու արդյունքների հետ կապված 2 կողմերի բոլոր ծախսերը` ներառյալ պետական տուրքեր, փաստաբանական և այլ ծախսեր:
4. Բեռի ստացման վայրը և կարգը
- 4.1 Բեռի հանձնումը Հաճախորդին կատարվում է մի քանի եղանակով: Եթե պատվերների քանակը ավել է 3-ից, ապա Երևանի տարածքում իրականացվում է առաքում Հաճախորդի հասցեով` 500 դրամ արժեքով: 1-2 պատվերների դեպքում Հաճախորդը պետք է ստանա պատվերները ստացման կետից, կամ փոստի միջոցով` փոստի արժեքով:
- 4.2 Հաճախորդը կարող է ստացման կետից ստանալ առաքանիները, եթե նախապես նվազագույնը 1 օր առաջ պատվիրել է իր առաքանիները: Ստացման կետում պատվերները կարող են մնալ մինչև տվյալ շաբաթվա ավարտը: Շաբաթվա վերջում բոլոր առաքանիները վերադարձվում են պահեստ:
- 4.3 Հաճախորդը կամ նրա կողմից լիազորված անձը պարտավոր է ստանալ Բեռը Հայաստան հասնելուց հետո 180 օրվա ընթացքում, այլապես այն ճանաչվում է տիրազուրկ:
5. Ծառայության գինը և վճարման կարգը
- 5.1 Փոխադրման ծառայության արժեքը 1 կիլոգրամի համար կազմում է 5000 ՀՀ դրամ: Եթե 1 բեռի քաշը գերազանցում է 50 կիլոգրամը, ապա 1 կիլոգրամի համար սահմանված արժեքը 4,500 դրամ է:
- 5.2 Բեռը համարվում է գերծավալային քաշով, եթե ծավալային քաշի արժեքը գերազանցում է զուտ քաշի արժեքը: Ծավալային բեռների փոխադրման համար նախատեսված սակագինը 1 մետր խորանարդի համար 350,000 ՀՀ դրամ է:
- 5.3 Ծավալային քաշի արժեքը հաշվարկվում է միջազգայնորեն ընդունված հետևյալ բանաձևով` երկարություն (մ) • լայնություն (մ) • բարձրություն (մ) / 350,000:
5. Ծառայության գինը և վճարման կարգը
- 6.1 Բեռի կորուստի կամ վնասման համար պատասխանատվությունը LCargo-ն կրում է սկսած այն պահից, երբ պահեստը ընդունում է այն` սքանավորելով և նույնականացնելով բեռը:
- 6.2 Կողմերը համաձայնում և ընդունում են, որ Ծառայության մատուցման ընթացքում Բեռի վնասման կամ կորստի համար Lcargo-ն կրում է պատասխանատվություն (փոխհատուցում է) առավելագույնը Բեռի գնի (ինվոյսային արժեքի) չափով: Ընդ որում յուրաքանչյուր դեպքում պատասխանատվության (փոխհատուցման) վերջնական չափը սահմանվում է մեր կողմից:
- 6.3 Բոլոր դեպքերում մենք պատասխանատվություն չենք կրում Բեռի որևէ թաքնված թերության կամ վնասվածքի համար, ինչպես նաև Բեռի արտաքին վնասվածքների համար, եթե բեռի փաթեթավորումը / արկղը / տուփը չի վնասվել Բեռնափոխադրման կազմակերպման ընթացքում կամ եթե փաթեթավորման / արկղի / տուփի վնասման ու բեռի արտաքին վնասվածքի միջև պատճառահետևանքային կապ առկա չէ:
- 6.4 Հաճախորդը պարտավոր է ստանալ Հայաստան փոխադրված Բեռը, իսկ հրաժարվելու դեպքում Հաճախորդը պարտավոր է մեկ շաբաթյա ժամկետում վճարել բեռնափոխադրման կազմակերպման արժեքն ամբողջությամբ:
- 6.5 Առաքանիները ստանալու համար հաճախորդի փոխարեն կարող է ներկայանալ Հաճախորդի կողմից լիազորված անձը: